Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՄԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 9 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵԴԱ ԱՇՈՏԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ԱԼԼԱ ՎԱՆՈՒՇԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ ԽԱՉԻԿ ՎԱՆՈՒՇԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին թիվ 912-Ն որոշման 22.1-րդ կետով, հիմք ընդունելով Սեդա Աշոտի Դավթյանի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 5319 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Պեմզաշեն գյուղում Սեդա Աշոտի Դավթյանին (ծնված 1958 թվականի սեպտեմբերի 12-ին), Ալլա Վանուշի Դավթյանին (ծնված 1981 թվականի օգոստոսի 17-ին) և Խաչիկ Վանուշի Դավթյանին (ծնված 1983 թվականի օգոստոսի 14-ին) սեփականության իրավունքով պատկանող Պեմզաշեն գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 05-ի N 1 որոշմամբ հատկացված հողատարածքում կառուցված 33․21 քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական և քանի որ հողամասում ինքնակամ կառույցը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետի վճարներ չգանձել։

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեդա Աշոտի Դավթյանին, Ալլա Վանուշի Դավթյանին և Խաչիկ Վանուշի Դավթյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3526497c-735a-4ec1-afb0-6f79cf3baa4a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner