Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 45
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 դեկտեմբերի 2023 թվականի N 45

<<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների երկրորդ փուլի

<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների երկրորդ փուլի

2023 թվականիդեկտեմբերի 15-ին՝ժամը 12։00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի վարչական  շենքումտեղիունեցավհանրայինքննարկում:

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, Արթիկի ավագանու անդամ Էմիլ Գևորգյանը, Նոր Կյանք, Փանիկ գյուղերի վարչական ղեկավարներ, <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արման Բաբայանը, նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը, գլխավոր մասնագետ Արման Արամյանը, բնապահպան Կարինե Մովսիսյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետներ Շուշանիկ Կարապետյանը, Սուսաննա Անտոնյանը,  համայնքի բնակիչները։

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը։

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փոր­ձա­քննու­թյան մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12։00-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի վարչական ղեկավարի նստավայրում կայանում է <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների երկրորդ փուլը։

Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկման իրազեկումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հայտարարությունը և նախագիծը տեղադրված են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արթիկի համայնքապետարանի artik.am կայքում, Արթիկի համայնքապետարանի սոցիալական կայքում, <<Ազդարար>> օրաթերթում, շահառու գյուղերի վարչական շենքերում:

Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և մասնակցել քննարկմանը, ապա խոսքը փոխանցեց ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետներ Շուշանիկ Կարապետյանին:

Ելույթ ունեցան

1.             ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետներ Շուշանիկ Կարապետյանն ասաց, որ հանրային քննարկումներն իրականացվում են՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փոր­ձա­քննու­թյան մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, հանրային երկրորդ քննարկումները վերաբերում են նախնական գնահատման հայտին:  Նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության:  Նա ասաց, որ շինարարական  աշխատանքների ընթացքում հնարավոր է լինեն բնապահպանական խնդիրներ, լինելու են ազդեցություններ օդի վրա՝ պայմանավորված շինարարական  աշխատանքներով, պայթեցման աշխատանքներով, ազդեցություն հողային ռեսուրսների վրա՝ բուսահողի հանում և տեղափոխում, ազդեցություն ջրային ռեսուրսների վրա: Նա խոեսեց ջրամբարի նշանակության մասին, մասնավորեցնելով, որ շահառու բնակավայրերում մոտ  420  հա գյուղնշանակության հողեր կոռոգվեն: Ստանալով հանրային քննարկման արձանագրությունը, տեղեկանքը, տեսաձայնագրությունը և մասնակիցների ցանկը՝ կներկայացվի <<ՇՄԱԳՓ կենտրոն>> ՊՈԱԿ:  Այս փուլից հետո հայտը ստանալու է տեխնիկական առաջադրանք, որտեղ կներկայացվի տեղի ունեցող ազդեցությունների  գնահատումները:

 

2.           <<Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-իբնապահպանության փորձագետ Կարինե Մովսիսյանը ներկայացրեց, որ նախատեսվում է ծրագրի շրջանակներում վերակառուցել Արթիկի նախկին ջրամբարը, որը կնպաստի  շահառու բնակավայրերում ենթակառուցվածքների  զարգացմանը: Հաշվետվությունն իր մեջ ներառելու  է հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները շինարարության և շահագործման ընթացքում և դրանք մեղմող միջոցառումները, որից հետո ջրամբարը կտրվի համայնքին շահագործման, հետագա ջրօգտագործումը, բնապահպանական ելքերի կառավարումը կլինի շահագործման փուլում:

Ջրամբարի կառուցման համար նախատեսվում են մի քանի տարբերակներ: Ներկայիս ջրամբարի կառուցման ծավալը կազմում է 1.8 մլն խմ, որի ծավալը որոշվել է ըստ ՀԻԴՐՈՄԵՏ վարչության տվյալների: Բայց քանի որ ջրամբարը 100 տարվա կտրվածքով է շահագործվելու, Ջրային կոմիտեն առաջարկ է ներկայացրել քննարկել 10 տարվա, 10-30 տարվա կտրվածքով այն հավանական ջրի քանակը, որը կարող է կուտակվել ջրամբարում: Ջրաքանակների քննարկման ժամանակ կարող է որոշակի փոփոխություն մտցվի ջրամբարի ծավալի մեջ: Իրատեսական ծավալների մասին կխոսվի հաջորդ փուլերին:

Հակաֆիլտրացիոն միջոցառումները նախատեսվում է  իրականացնել մի քանի տարբերակներով՝ տրադիցիոն կավամեկուսիչ, պոլիէթիլենային շերտի մեկուսացումով, պոլիմերային նյութով: Վերջինս ավելի հեշտ և մատչելի:

Շինարարության ժամանակ կլինեն մեքենաների հոսք, շինհրապարակ, այս առումով Արթիկի ջրամբարն ունի առավելություն, քանի որ տարածքն արդեն իսկ խախտված է և ունի հիդրոտեխնիկական կառուցվածքների հողատեսք: Աղբահեռացման, գրունտների տեղափոխման հետ կապված գործառույթները կիրականացվեն  համայնքի և ՏԻ մարմինների համապատասխան համաձայնության առկայության դեպքում և  տարածքներում:

Տարածքում մյուս գործընթացները կապված են տարածքի բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրության հետ: Քանի որ, այս տարածքը երկար տարիներ չի շահագործվել, առաջացել են այստեղ որոշակի արեալներ, որոնք պետք է հետազոտվեն, տրվեն ազդեցությունը մեղմող միջոցառումների նկարագիր, և այդ բոլորը ներառվեն նախագծային փաստաթղթերում:

Ջրամբարի վերակառուցումը տարածաշրջանի առաջնային հարցերից մեկն է, ողջունելի է Կառավարության վերաբերմունքը այս հարցի շուրջ:

Կ. Մովսիսյանը նաև ներկայացրեց ՇՄԱԳ ամբողջ գործընթացը, որից հետո խոսքը փոխանցեց  ՇՄԱՓԿ ՊՈԱԿ- ի փորձագետ Շուշանիկ Կարապետյանին:

Հարցեր հնչեցին՝

1.     ՇՄԱՓԿ ՊՈԱԿ- ի փորձագետ Շուշանիկ Կարապետյանը հարցրեց՝ Վարդաքարի ջրամբարը գտնվում է մոտակայքում,  նախատեսվում է խողովակաշարով Արթիկի ջրամբարը միացնել Վարդաքարի ջրամբարին՝ ջրթողման համար, այդ դեպքում  նպատակահարմար չէր արդյոք  ողջ ներդրումներն ուղղել Արթիկի ջրամբարի և ոչ Վարդաքարին:

Համայնքի բնակիչ Մխիթար Մկրտչյանը կարծիք արտահայտեց այս հարցի շուրջ՝ ասելով, որ Վարդաքարի ջրամբարի համար Արթիկի ջրամբարը կունենա դոտացիոն նշանակություն, երկու ջրամբարն էլ տարբեր ակունքներից են սնուցվում, դրա համար գերադասելի է, որ ինչ կատարվում է, Արթիկի  ջրամբարի վրա թող կատարվի: Բացի այդ, Արթիկի ջրամբարն ավելի նպատակահարմար դիրքում է գտնվում, իսկ ամբողջ ազատ ջուրը գնում է <<Թուրքի գյոլ>>, ինչու պիտի մեր ջուրը մեր տարածքում չմնա: Գարնանային վարարումներիժամանակ  դա կարելի է տեսնել:

Հարցին մասնագիտական պատասխան տվեց ինստիտուտի ինժեներ-ճարտարագետ Գագիկ Ղազարյանը: Նա ասաց, որ նախագծի մեջ հիդրոլոգիական տվյալներով հաշվարկվում է Արթիկ Ջուր գետի վրա կառուցված ջրամբարը, այն  ինչ ազդեցություն է թողնելու Վարդաքարի ջրամբարի վրա: Ուսումնասիրված է Կարկաչուն գետի ամբողջ ավազանը, կուտակվող ջրի քանակությունը,  80 տարվա շարժը:  Տվյալները ցույց են տալիս, որ մեկի շինարարությունը մյուսի վրա  չի ազդի, մոտ 600 000 խորանարդ մետր ջուր /մոտ 40 տոկոս/ 1.8 մլն խորանարդ մետրից գնալու է Վարդաքարի ջրամբար, որպես բնապահպանական հոսք:

2.    Փորձագետ Շուշանիկ Կարապետյանը հարցրեց, որ տարածքում բացակայում է հողածածկը և ծառերը, սակայն մյուս հայտիմյուս մասում նշվում է, որ կա անտառային տարածք:

Կ. Մովսիսյանն ասաց, քանի որ երկար տարիներ տարածքը չի շահագործվել, հնարավոր է՝ այստեղ լինի բուսածածկ: Բուսածածկի մասին ստույգ տեղեկատվություն կունենանք նախագծման փուլում, երբ մասնագետները մտնեն տարածք և ուսումնասիրեն այն, որի հիման վրա էլ կկատարվեն բուն նախագծային աշխատանքներ: Հնարավոր մեծ ազդեցությունների մասին է ներկայացված նախնական գնահատման հայտում, որից հետո, հաջորդ փուլերում կլինի հաշվետվությունը: Հավանաբար նկարագրական մասում տեխնիկական  սխալ է եղել: Այս տարածքում ծառահատման խնդիր չկա:

3. Փորձագետ Շուշանիկ Կարապետյանիմյուս հարցը հողային պատվարի մասին էր: Նախկինում էլ եղել է այստեղ հողային պատվար, և փլուզումը հենց հողային պատվարից է եղել: Արդյոք անվտանգային տեսանկյունից կրկին հողային պատվարով կառուցելը նպատակահարմար է՝ հաշվի առնելով նախկին փորձը:

Պատասխանեց Կ. Մովսիսյանը, ասելով, որ երեք պայման կա, որ կարելի է ֆիլտրացիա կազմակերպել, թվարկելով վերոնշյալ երեք մեթոդները:

Պատասխանեց նաև ինստիտուտի տնօրեն Բաբայանը՝ ասելով, որ պոլիմերային նյութին է ինքն ուզում անդրադառնալ: Այս նյութը մատչելի է 2-3 անգամ, Արթիկի ջրամբարի թասի գրունտից 10 կգ տարվել է Մոսկվայի մեխանիկական  ինստիտուտ, այն ենթարկվել է փորձարկման: Մոտ 30 մետր ջրի հորիզոնի տակ, նախնական տվյալներով,  այդ  պոլիմերային նյութի պրակտիկորեն ֆիլտրացիան, ջրթողումը հասցնում է զրոյի: Ջրային պրոբլեմների ինստիտուտի 4-5 տարվա փորձարկումները  ցույց են տալիս, որ պոլիմերային այդ նյութի  խառնուրդը կավի հետ ֆիլտրացիան հասցնում է նույնպեսզրոյի: Որպես այլընտրանքային հակաֆիլտրացիոն միջոց, հավանաբար, այս մեթոդն է օգտագործվելու, իսկ եթե այս նյութով լինի, Արթիկի ջրամբարը կլինի Հայաստանում եզակի: Այս ընթացքում ՀՀ-ում կառուցվելու են կրկին մի քանի ավելի փոքր ջրամբարներ, որի  ընթացքում կօգտագործվի այս նյութը, և մինչ Արթիկի ջրամբարի կառուցումը ինստիտուտը կունենա ավելի տեսանելի տվյալներ նորարարական մեթոդի առնչությամբ: 

3.    Փորձագետ Շուշանիկ Կարապետյանը հարցրեց՝ արդյոք կան  ուսումնասիրություններ, ինչ ազդեցություն կունենա նյութը ջրի որակի վրա:

ՓորձագետԿարինեՄովսիսյաննասաց՝ոչ մի ազդեցություն չի թողնում, հետսովետական բոլոր Հանրապետություններում ջրամբարների շինարարության ընթացքում այս նյութն օգտագործվել է, բայց ոչ մեր Հանրապետությունում:

Համայնքիբնակիչներիցմեկըհարցրեց՝արդյոք Արթիկի ջրամբարում  կոյուղաջրեր  են լցվելու, թե՝ մաքուր ջուր:

Ինստիտուտիտնօրենըպատասխանեց՝ մաքուր ջուր է լցվելու:

4.     Փորձագետ Շ. Կարապետյանը հարցրեց՝ երաշտի ժամանակ մեռյալ ծավալից ջրթողումներ լինելու են, թե՝ ոչ:

Ճարտարագետ Գագիկ Ղազարյանը պատասխանեց՝ մեռյալ ծավալից ջրթողումներ չի նախատեսվում, քանի որ ինքը փոքր ջրամբար է:  

5.    Փորձագետ Շ. Կարապետյանըհարցրեց՝  բնապահպանական թողքեր լինելու են:

Ինժեներ Ղազարյաննասաց՝ այո, այս փուլում դրանք հաշվարկված են և ներկայացված նախնական գնահատման հաշվետվությունում:  Հոսքի 40 տոկոսը՝ մոտ 600 000 խմ, նախատեսվում է բնապահպանական թողքերի համար:

6.   Փորձագետ Շ. Կարապետյանըհարցրեց՝  բնապահպանական թողքերը թույ տալիս են, որ Արթիկի ջրամբարից էլ ֆիլտրացիոն կարգով ջուր տրվի Վարդաքարի ջրամբարին:

Ճարտարագետ Գագիկ Ղազարյանըպատասխանեց՝ Վարդաքարի ջրամբարը ունի իր սնուցող աղբյուրը, այնէ՝  Կարկաչուն գետը, որը ոչ մի կապ չունի Արթիկի ջրամբարը սնուցող աղբյուրի հետ:

Բնապահպան Կ. Մովսիսյանը պատասխանեց, որայդ աղբյուրները սեզոնային են, գարնանային վարարումների ժամանակ հեղեղումները  ինչ բերումեն, դաէկուտակվելուջրամբարում,  դրանից հետո հեղեղատարները ցամաքում են: Այսինքն դրանք ունեն սեզոնային բնույթ:  Իսկ Վարդաքար հատուկ խողովակներով ջուր չի գնալու, բնական հոսքով է լցվելու Վարդաքար: Գոյություն ունի հիդրոլոգիական շարք, որի վրա կատարվում է հաշվարկը: Չնայած երկու ջրամբարներն էլ ունեն մեկ սնման աղբյուր ընդհանուր մակերես, բայց ջրամբարների լցվելու հավանականությունը երկու տարբեր կողմերից է, ենթադրվում է, որ մեկը մյուսին չպիտի խանգարի: Վարդաքարը կրկին իր ջրի քանակը պիտի ստանա՝ ապահովելով համապատասխան բնական ելքը, Արթիկի ջրամբարն էլ պիտի իրենը ստանա: Մենք այս հաշվարկները կատարել ենք 100 տարվա կտրվածքով, 10 և 30 տարվա կտրվածքով՝նայած տարվա բնակլիմայական պայմաններից, տեղումների քանակից: Հասկանալի է, որ դա անկանխատեսելի է:

Փորձագետ Շ. Կարապետյանըհարցրեց՝ տարածքում կա արդյոք  հանքավայր:

Համայնքի բնակիչները պատասխանեցին, որ կա, սակայն հանքավայրը չի շահագործվում, պաշարներ այնտեղ չկան:

Քանի որ այլ  հարցեր չհնչեցին, նիստը վարողը շնորհակալություն հայտնեց մասնակիցներից ներկայության համար և նիստը համարեց կայացած:

 Հանրային քննարկումն ավարտվեց 12:57-ին  

 Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(8.43 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner