Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1011-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 1011-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 8/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00065 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0047 վկայականը,<<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 126-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Նույն պայմաններով, 5 (հինգ) տարի ժամկետով երկարաձգել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միջև կնքված 2022 թվականի դեկտեմբերի 12-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը/գրանցամատյան թիվ 8893/(անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Բաղրամյան փողոց 8/12 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 08-002-0070-0011,հողամասի մակերեսը՝ 0.00065 հեկտար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման)՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով:

2. Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել 20400 (քսան հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner