Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ 3-րդ մասերի ,4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 114-Ն որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 03-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի դեկտեմբերի 03-ի թիվ 1 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի հունիսի 11-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N11062024-08-0020 վկայականով փաստագրված, 2,76958 հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով , 25 տարի ժամկետով, 34000 /երեսունչորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով , վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Գրիգոր Կարապետի Վարդանյանին /նույնականացման քարտ՝ 009757683, տրված 2017 թվականի դեկտեմբերի 9-ին 013-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 15 շենք բնակարան 4/։
2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3․Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: