Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՌԱԶՄԻԿ ԿԱՅԾԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-102-0210-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՊԱՐՔՏԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի 08-102-0210-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում Է Ռազմիկ Կայծակի Բադալյանին: Ռազմիկ Կայծակի Բադալյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքերի համար վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը, որի արդյունքում գոյացել է անշարժ գույքերի հարկի գծով պարտք՝ 87346 /ութսունյոթ հազար երեք հարյուր քառասունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի սեպտեմբերի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցման օրինակը փոստային առաքմամբ ուղարկվել է Ռազմիկ Կայծակի Բադալյանին, որը հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան «մահացած» նշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և հիմք ընդունելով Ռազմիկ Կայծակի Բադալյանի մահվան փաստը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Ռազմիկ Կայծակի Բադալյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի 08-102-0210-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտականությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՏԱԿ ՉՈՓԻԿՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner