Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կամո Հովհաննեսի Խաչատրյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 7092 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ գյուղում Հովհաննես Սարգսի Խաչատրյանին (ծնված 1927 թվականին), Ասյա Սեդրակի Սարգսյանին (ծնված 1931 թվականին), Սամվել Հովհաննեսի Խաչատրյանին (ծնված 1962 թվականի փետրվարի 10-ին) և Կամո Հովհաննեսի Խաչատրյանին (ծնված 1970 թվականի հունիսի 03-ին) պատկանող, 2003 թվականի մայիսի 07-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1368965 վկայականով փաստագրված, 08-031-0042-0004 կադաստրային ծածկագրով, 0․165 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գետափ 3-րդ փողոց 1-ին նրբանցք 15/1 հողամաս հասցեն: