Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համայնքի ղեկավարին դիմել է քաղաքացի Սամվել Ցոլակի Վարդանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող, 08-046-0067-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման, փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ վկայականում թյուրիմացաբար չի արտացոլվել շինությունների տվյալները: Փաստացի չափագրումներից պարզ է դարձել, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,35000 հեկտար: Կան հողամասի երկրաչափական տեսքի և անշարժ գույքի տեղակայման անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզում: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների(սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-23102025-08-1165 տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող, Սամվել Ցոլակի Վարդանյանին(ծնված՝ 1956 թվականի հունվարի 25-ին) պատկանող, 08-046-0067-0003 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծի (գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի):

2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner