Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 899-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N 899-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱՀԱՊԵՏ ՎԱՆՅԱՅԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,0399 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Նահապետ Վանյայի Նահապետյանի 2025 թվականի հունիսի 11-ի թիվ 3184 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Շինարարների փողոց 2/1 հասցեում գտնվող, Նահապետ Վանյայի Նահապետյանի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի մայիսի 3-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №03052023-08-0013 վկայականով փաստագրված, 0,0399 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում: 2.Նշել, որ հողամասը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) չի գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

4.Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նահապետ Վանյայի Նահապետյանին իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner