Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վաղարշակ Գևորգի Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի N 5675 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում Գևորգ Եղիազարի Հարությունյանին (ծնված 1926 թվականի օգոստոսի 20-ին), Լեյլի Հայկի Հարությունյանին (ծնված 1929 թվականի հունիսի 18-ին) և Վաղարշակ Գևորգի Հարությունյանին (ծնված 1975 թվականի հունվարի 07-ին) 1991 թվականի ապրիլի 16-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0057-0018 կադաստրային ծածկագրով, 0,21176 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 23 հողամաս հասցեն: