Նպատակ | Արթիկ համայնքի զարգացման տեսլականի կենտրոնում համայնքի բնակիչն է, նրա կյանքի որակի բարելավումը, արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը: Արթիկ համայնքն իր բնակավայրերով ունի ձևավորված ավանդույթներ, դիմագիծ և բնութագիր:
Դրա հետ մեկտեղ անժխտելի է արդի կյանքին ու աշխարհին ներդաշնակ ու համահունչ քայլելու հրամայականը: Կոչված լինելով ապահովելու համայնքի համաչափ և կայուն զարգացումը՝ նշված ծրագրերն ապահովելու են համայնքային տնտեսության կառավարման առավելագույն արդյունավետությունը՝ կիրառելով առկա առաջատար փորձը, նորարարական լուծումներ տալով համայնաքային խնդիրներին, ստեղծելով բարենպաստ միջավայր և´ բնակիչների, և´ համայնքում ներդրումներ անելու ցանկություն ունեցող անձանց համար: |