Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍՈՒՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ԱՐԹԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 29 ՇԵՆՔ 30 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշումով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N04102022-08-0050 վկայականը և քաղաքացի Աննա Սերյոժայի Սուջյանի 2025 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 6381 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Աննա Սերյոժայի Սուջյանին պատկանող, 2022 թվականի հոկտեմբերի 04-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N04102022-08-0050 վկայականով փաստագրված, 69․4 քմ շենք-շինության նպատակային նշանակությունը հասարակականից փոփոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ խանութ գործառնական նշանակությունից փոփոխել բնակարան գործառնական նշանակության՝ որպես բնակելի տարածք օգտագործելու նպատակով:

2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner