Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղում Ֆրունզե Սարգսի Զատիկյանին, Արփենիկ Հրանտի Զատիկյանին, Սերյոժա Ֆրունզեի Զատիկյանին, Մարինե Նորիկի Զատիկյանին, Ռազմիկ Սերյոժայի Զատիկյանին, Անահիտ Սերյոժայի Զատիկյանին և Արմեն Սերյոժայի Զատիկյանին պատկանող տնամերձ հողամասի հասցեի փոփոխություն կատարելու մասին>> N 448-Ա որոշման մեջ <<Արփենիկ Հրանտի Զատիկյան>>-ի փոխարեն գրել <<Հարփենիկ Հրանտի Զատիկյան>> անուն, ազգանուն, հայրանունը։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: