Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
 

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90 րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  մասի  1-ին  կետով, 34-րդ  հոդվածի  1-ին, 2-րդ  և 3-րդ մասերով, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի  23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1)  «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «233369000 երկու հարյուր երեսուներեք միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար» թիվը և բառերը փոխարինել «261522200 երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր» թվով և բառերով:  /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 65% - 28153200 /քսանութ միլիոն մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

2) «Այլ դոտացիաներ» 1254 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «5840000 հինգ միլիոն ութ հարյուր քառասուն հազար» թվով և բառերով: /«Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կովերի արհեստական սերմնավորման միջոցով անասնագլխաքանակի ավելացման և տոհմային հատկանիշների բարելավման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրում:/

2. Ծախսային մաս

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «553606335․70 հինգ հարյուր հիսուներեք միլիոն վեց հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «581759535․70 հինգ հարյուր ութսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 65% - 28153200 /քսանութ միլիոն մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/ 

2) Ջրամատակարարում բաժնի 06․3․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «1077000 մեկ միլիոն յոթանասունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «1557000 մեկ միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար» թվով և բառերով։ /Արթիկ քաղաքի թիվ 3 գերեզմանատուն տանող ճանապարհին կից խցանված կոյուղագծերի և դիդահորերի փոխարինման, Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 19 հասցեում  խցանված կոյուղագծերի և դիդահորերի կառուցման և «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի տարածքի խցանված կոյուղագծերի և դիդահորերի փոխարինման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություններ - 480000/չորս հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

3) Աղբահանում բաժնի 05․1․1 դասակարգմամբ

ա/ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» (5129) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «28380000 քսանութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար» թվով և բառերով։ /Արթիկ համայնքի կարիքների համար մետաղական աղբարկղերի ձեռք բերում՝ 200 (երկու հարյուր) աղբարկղ/։

բ/ «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «66960000 վաթսունվեց միլիոն ինը հարյուր վաթսուն հազար» թվով և բառերով։ /Արթիկ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռք բերում՝ 2 (երկու) մեքենա/։

4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04․3․2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «740000 յոթ հարյուր քառասուն հազար» թիվը և բառերը փոխարինել «23367400 քսաներեք միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր» թվով և բառերով»։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի փողոցների և նրբանցքների գազաֆիկացում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից հատկացում 53%՝ 22627400 /քսաներկու միլիոն վեց հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

5) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01․6․1 դասակարգմամբ

ա/«Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում գրված «25000000 քսանհինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «28000000 քսանութ միլիոն» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքին պատկանող անշարժ գույքի գնահատումների իրականացման ծառայություն` 3000000/երեք միլիոն/Հայաստանի Հանրապետության դրամ/: 

բ/ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածում գրված «5024000 հինգ միլիոն քսանչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «6222000 վեց միլիոն երկու հարյուր քսաներկու հազար» թվով և բառերով: /«Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի համաֆինանսավորման գումար՝ 1198000 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար) ՀՀ դրամ, /ծրագրի ներդրում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար, Տուֆաշեն, Նահապետավան և Նոր Կյանք բնակավայրերում//։

6) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 01․1․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «496000 չորս հարյուր իննսունվեց հազար» թվով և բառերով։ /«Արթիկ համայնքի Նոր Կյանք և Հոռոմ բնակավայրերի վարչական շենքերի սանհանգույցների վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություններ»՝ 298000 /երկու հարյուր իինսունութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրի վարչական շենքի երկրորդ հարկի միջանցքի և և մեկ սենյակի վերանորոգման, Հոռոմ և Հայրենյաց բնակավայրերի մեծահասակների համար նախատեսված խաղասենյակների վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման նախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվատական ծառայություններ»՝ 198000 /մեկ հարյուր իննսունութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:/

7) Գյուղատնտեսություն բաժնի 04.2.1 դասակարգմամբ «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «5840000 հինգ միլիոն ութ հարյուր քառասուն հազար» թվով և բառերով: /«Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կովերի արհեստական սերմնավորման միջոցով անասնագլխաքանակի ավելացման և տոհմային հատկանիշների բարելավման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրում:/

8) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09.5.1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «332225000 երեք հարյուր երեսուներկու միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «335025000 երեք հարյուր երեսունհինգ միլիոն քսանհինգ հազար» թվով և բառերով: Այդ թվում «Արթիկի ֆուտբոլի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «28787000 քսանութ միլիոն յոթ հարյուր ութսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «31587000 երեսունմեկ միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար» թվով և բառերով:

9)Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «471411200 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «345469800 երեք հարյուր քառասունհինգ միլիոն չորս հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր» թվով և բառերով: 

10) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «118943400 մեկ հարյուր տասնութ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր» Հայաստանի   Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner