Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով, հիմք ընդունելով Սիրանուշ Վոլգովի Կնյազյանի 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 3781 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Մարինե Մարզպետունու Աջամօղլյանին (ծնված՝ 1977 թվականի հունվարի 25-ին) պատկանող, 2024 թվականի հուլիսի 18-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով փաստագրված, 121,8քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ քաղաք Անկախության փողոցում գտնվող անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 21 շենք 18 տարածք հասցեն: