Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արփիկ Սարգսյանի կողմից 2025 թվականի հուլիսի 16-ին ներկայացված N 3928 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արփիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 11/2 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2․Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Արփիկ Սարգսյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: