Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Բախշիի Գևորգյանի կողմից լիազորված Ռաֆֆի Աղվանի Ղռաթյանի 2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 827 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող 08-014-0022-0007 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,22007հա, որը օգտագործում է Գևորգ Բախշիի Գևորգյանը (ծնված 1966 թվականի հոկտեմբերի 14-ին): Օրինական 0,22007հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 6228), և Գևորգ Բախշիի Գևորգյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 1-ին փողոց 6-րդ փակուղի 24 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Բախշիի Գևորգյանի(ծնված 1966 թվականի հոկտեմբերի 14-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,22007հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,22007հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասում առկա է ինքնակամ կառուցված շինություն:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Բախշիի Գևորգյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: