Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Վարոս Սարգսի Սարոյանի 2025 թվականի հուլիսի 01-ի N 3586 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0003-0026 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09833հա մակերես, որը օգտագործում են Վարոս Սարգսի Սարոյանը (ծնված 1955 թվականի օգոստոսի 02-ին), Սեդա Վարոսի Սարոյանը (ծնված 1987 թվականի դեկտեմբերի 12-ին), Խաչիկ Վարոսի Սարոյանը (ծնված 1989 թվականի հունիսի 30-ին) և Նաիրա Վարոսի Սարոյանը (ծնված 1990 թվականի օգոստոսի 22-ին): 0,09833հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ ըստ օրենքի 2025 թվականի հունիսի 27-ի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 3581), Վարոս Սարգսի Սարոյանի, Սեդա Վարոսի Սարոյանի, Խաչիկ Վարոսի Սարոյանի և Նաիրա Վարոսի Սարոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Նոր Կյանք 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարոս Սարգսի Սարոյանի, Սեդա Վարոսի Սարոյանի, Խաչիկ Վարոսի Սարոյանի և Նաիրա Վարոսի Սարոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,09833հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,9833հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարոս Սարգսի Սարոյանին, Սեդա Վարոսի Սարոյանին, Խաչիկ Վարոսի Սարոյանին և Նաիրա Վարոսի Սարոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: