Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետություն օրենքի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող Վաղարշակ Արշակի Աղաքարյանի սեփական հողամասում կառուցված ինքնակամ շենք-շինությունները օրինական ճանաչելու մասին» N 782-Ա և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող Վաղարշակ Արշակի Աղաքարյանի սեփական հողամասում կառուցված ինքնակամ շենք-շինությունները օրինական ճանաչելու մասին» N 969-Ա որոշումները: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշակ Արշակի Աղաքարյանին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: