Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մեխակ Մուրադյանի (ծնված 1964 թվականի ապրիլի 29-ին) 2023թվականի օգոստոսի 17-ի N 5161 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Հենրիկ Մեխակի Մուրադյանին (ծնված 1936 թվականի հուլիսի 25-ին), Շալալա Գուրգենի Մուրադյանին (ծնված 1945 թվականի մայիսի 09-ին), Արգամ Հենրիկի Մուրադյանին (ծնված 1973 թվականի մայիսի 22-ին) և Կարեն Հենրիկի Մուրադյանին (ծնված 1976 թվականի հուլիսի 26-ին) 2002թվականի հուլիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 362741/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Փոքր Մանթաշ գյուղում գտնվող 08-115-0052-0001 կադաստրային ծածկագրով, 0,147հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փոքր Մանթաշ 9-րդ փողոց, 4/5 հողամաս հասցեն: