Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տիգրան Իսկանդարի Մովսիսյանի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 5969 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Հեղուշ Ցոլակի Մովսիսյանին (ծնված՝ 1934 թվականի սեպտեմբերի 27-ին),Իսկանդար Տիգրանի Մովսիսյանին (ծնված՝ 1942 թվականի փետրվարի 11-ին),Տիգրան Իսկանդարի Մովսիսյանին (ծնված՝ 1965 թվականի դեկտեմբերի 28-ին), Գարեգին Իսկյանդարի Ենգիբարյանին (ծնված՝ 1967 թվականի նոյեմբերի 16-ին) և Վաղարշակ Իսկանդարի Մովսիսյանին (ծնված՝ 1974 թվականի ապրիլի 2-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 27062023-08-0030 վկայականով փաստագրված, 08-067-067-0021-0004 կադաստրային ծածկագրով, 0,067հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 19 հողամաս հասցեն: