Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագրեր N 1
 
ԱնվանումԱրթիկի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլան
Նպատակ

2021 թվականի դեկտեմբերի 5-ին <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի պահանջով ձևավորվեց Արթիկ համայնքը՝ իր մեջ ներառելով 24 բնակավայրեր՝ Արթիկ քաղաքը և 23 գյուղեր՝ Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Անուշավան:

Արթիկ համայնքի 2024թ. տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ) սահմանված տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ՏԱՊ-ն ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ՝ այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:

ՏԱՊ-ը բաղկացած է 5 բաժիններից, 1-ին բաժնում ներկայացված է` համայնքի տեսլականը, համայնքի կայուն զարգացման ցուցանիշները, ոլորտային նպատակները:

ՏԱՊ-ի 2-րդ բաժնում բերված են համայնքի 2024թ. համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված ծրագրերիցանկը  և այդ ծրագրերի տրամաբանական հենքերը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների , ինչպես նաև այն ծրագրերի ցանկը, որոնք դեռևս ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով :

ՏԱՊ-ի 3-րդ բաժնում ներկայացված է` համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2024թ..ծրագիրը:

ՏԱՊ-ի 4-րդ բաժնում բերված է ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների:

ՏԱՊ-ի 5-րդ բաժնում ներկայացված է`տեղեկատվություն ՏԱՊ-ում ներառված յուրաքանչյուր ոլորտային ծրագրի իրականացման արդյունքային ցուցանիշների մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ:

Ժամանակահատված01/01/2024 - 31/12/2024
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(1.33 Մբ) 90 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner