Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի բնակիչ Վազգեն Խաչիկի Եղիկյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 6036 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Սարատակ 1-ին փողոց 2-րդ փակուղի 8/8 հասցեում գտնվող 08-105-0052-0083 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.13376հա, որը Վազգեն Խաչիկի Եղիկյանին, Աղավնի Գևորգի Եղիկյանին, Սարինե Վազգենի Եղիկյանին և Սյուզաննա Վազգենի Եղիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի 1991 թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N5 որոշում) և Վազգեն Խաչիկի Եղիկյանի, Աղավնի Գևորգի Եղիկյանի, Սարինե Վազգենի Եղիկյանի և Սյուզաննա Վազգենի Եղիկյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 13-րդ կետի <<ա>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի ա) ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող, 08-105-0052-0083 կադաստրային ծածկագրով, 0.13376հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 1-ին փողոց 2-րդ փակուղի 8/8 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 1-ին փողոց 2-րդ փակուղի 8/8 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վազգեն Խաչիկի Եղիկյանի(ծնված 1960 թվականի հուլիսի 1-ին), Աղավնի Գևորգի Եղիկյանի(ծնված 1962 թվականի հունիսի 23-ին), Սարինե Վազգենի Եղիկյանի(ծնված 1985 թվականի օգոստոսի 28-ին) և Սյուզաննա Վազգենի Եղիկյանի (ծնված 1984 թվականի փետրվարի 17-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13376հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.13376հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ:
4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Խաչիկի Եղիկյանին, Աղավնի Գևորգի Եղիկյանին, Սարինե Վազգենի Եղիկյանին և Սյուզաննա Վազգենի Եղիկյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: