Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Աբովյան փողոց 24 հասցեում գտնվող, Թաթուլ Հովհաննեսի Հաջաթյանի(ծնված՝ 1969 թվականի մարտի 18-ին) սեփականությունը հանդիսացող, 0,045 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N961410, տրված՝ 2003 թվականի ապրիլի 15-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Աբովյան փողոց 22/2 հողամաս հասցեում գտնվող, 0,01482հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N10052021-08-0029, տրված՝ 2021 թվականի մայիսի 10-ին) ուղղակի վաճառքով օտարել Թաթուլ Հովհաննեսի Հաջաթյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ) Հայաստանի Հանրապետության դրամ,ընդհանուր՝ 658275 (վեց հարյուր հիսունութ հազար երկու հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |