Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 28-ի Վարազդատ Ալեքսեյի Թադևոսյանի թիվ 4949 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Սառան Հովսեփի Ղալթախչյանին (ծնված՝ 1924 թվականի դեկտեմբերի 4-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1356829 վկայականով փաստագրված, 08-113-0076-0023 կադաստրային ծածկագրով, 0,22 հեկտար մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 21-րդ փողոց 19 բնակելի տուն հասցեն: