Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 30-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-30092024-08-0087 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 21-րդ փողոց 7 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի եվ ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանին, Խաչիկ Մուշեղի Վարդանյանին, Վաչագան Մուշեղի Վարդանյանին գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 1916-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ 2․ <<Հողամասում կառուցված թիվ 2 ( 19․01 քմ և 33․14 քմ ներքին մակերեսով ) և թիվ 4 ( 20․84 քմ ներքին մակերեսով ) անավարտ շենք-շինությունները ճանաչել ինքնակամ>> :
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանին, Խաչիկ Մուշեղի Վարդանյանին և Վաչագան Մուշեղի Վարդանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: