Այսօր: Շաբաթ, 13 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 42
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 նոյեմբերի 2023 թվականի N 42

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ <<ՌՊՏ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուՖերի հանքավայրի <<Տուֆաձորի>> տեղամասում 6.76287 հա մակերեսով տարածքների 2023-2025 թվականներին կայանալիք երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 1-ին քննարկման

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը, Արթիկի համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչներ,  <<ՌՏՊ>>   ՍՊԸ-ի տնօրեն՝ Տ. Պետրոսյանը, ինժեներ-երկրաբան Մանվել  Հարությունյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը:   Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը.  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023 թ. նոյեմբերի 15-ին  Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի է ունենում <<ՌՊՏ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի  հանքավայրի Տուֆաձորի տեղամասում 08-111-0104-0097 կադաստրային ծածկագրով  6.76287 հա մակերեսով տարածքների 2023-2025 թվականներին կայանալիք երկրաբանահետախուզական  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլը:

Նա խոսքի իրավունքը փոխանցեց ինժեներ-երկրաբան Մ. Հարությունյանին, ով հանգամանալից զեկուցեց ընկերության նպատակները, նախնական գնահատման հայտի էությունը:  Նա ներկայացրեց, որ օրենքով սահմանված կարգով համայնքը կազմակերպել է հանրային քննարկումներ:

 

ÐÐ ÞÇñ³ÏÇ Ù³ñ½Ç ²ñÃÇÏÇ ïáõý»ñÇ Ñ³Ýù³í³ÛñÇ <<Տուֆաձորի>> ï»Õ³Ù³ëáõÙ հ»ï³Ëáõ½³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÁ ݳ˳ï»ëÝíáõÙ »Ý Çñ³Ï³Ý³óÝ»É՝ ѳßíÇ ³éÝ»Éáí Áݹ»ñùÇ ¨ ßñç³Ï³ ÙÇç³í³ÛñÇ å³Ñå³ÝáõÃÛ³Ý Ù³ëÇÝ ÐÐ ûñ»Ýë¹ñáõÃÛ³Ý å³Ñ³ÝçÝ»ñÁ: Այս տարածքում երբևէ նմանատիպ աշխատանքներ չեն իրականացվել, <<ՌՏՊ>> ընկերությունն այդ աշխատանքները նախատեսում  է իրականացնել առաջին  անգամ:  Նախնական գնահատման հայտի կազմման համար ընկերությունը կատարել է տեղանքի տոպոգրաֆիական հանույթ 1:1000 մասշտաբի, որպեսզի ճիշտ որոշեն տարածքի կոորդինատները: ԵñÏñ³բ³Ý³Ñ»ï³Ëáõ½³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÇ Çñ³Ï³Ý³óÙ³Ý ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ծñ³·ÇñÁ ϳ½Ùí»É ¿ §ՌՏՊ¦ êäÀ-Ç Ý³Ë³Ó»éÝáõÃÛ³Ùբ ¨ ýÇݳÝë³Ï³Ý ÙÇçáóÝ»ñÇ Ñ³ßíÇÝ, ïáõý»ñÇ áõëáõÙݳëÇñÙ³Ý ¨ ·Ý³Ñ³ïÙ³Ý Ýå³ï³Ïáí, áñå»ë áõÕղաձիգ հորատանցքերի հորատման միջոցով, կկատարվի ÑáõÙùի նմուշառման աշխատանքներ, կուղարկվի լիցենզավորված լաբորատորիա, որտեղից էլ ընկերությունը կստանա  նմուշի ֆիզիկոմեխանիկական հատկությունները, ինչպես նաև քիմիական և միներոլոգիական ուսումնասիրություններ: Դրական արդյունքներ ունենալուց հետո ընկերությունը   կկատարի հաշվետվություն՝ իր տեխնիկոտեսական հիմնավորումով և կներկայացվի ՏԵԿ նախարարության համապատասխան ստորաբաժանում, այստեղ փորձաքննությունից հետո կկատարվի պաշարների հաստատում: 

 Բացի հորատման և նմուշառման աշխատանքներից, ըստ օրենքի,  150 մ խորանարդ փորձնական բացհանքի հանույթ է նախատեսվում թարմ ապարներից, այս գործողության  նպատակն է հասկանալ, թե այդ ծավալի հումքից տուֆ քանի հատքար որքան  կստանա ընկերությունը: Այս փուլից հետո որոշվում է տվյալ լեռնային զանգվածից տուֆի հանքարի արդյունահանման ելքը:  Բացի այս աշխատանքներից, նախատեսվում է նաև հիդրոերկրաբանական  և ինժեներաերկրաբանական  ուսումնասիրություններ.  հիմնական նպատակն այն է՝ արդյոք տարածքում կան ստորգետնյա գրունտային ջրեր, որը կարևոր է նաև սողանքային փլուզումների կանխարգելման համար:  Ըստ տրամաբանության, այս տեղամասում տուֆի հաստությունն այնքան էլ մեծ չէ և գրունտային ջրերին չի հասնելու, այնուամենայնիվ, այդ դիտարկումները արվելու են:

Կատարվելու են նաև ռադիոմեդրիական չափագրումներ  ռադիոմեդրիական չափիչ գործիքի օգնությամբ, որոշելու համար, թե տվյալ ապարն ինչ ճառագայթահիգիենիկ հատկություն ունի: Եթե հրաբխային տուֆերի մեջ լինի ռադիոճառագայթների  բարձր պարունակություն,  ապա ընկերության կողմից կփաստվի, որ տվյալ հումքաքարը պիտանի չէ շենքերի և շինությունների կառուցման համար:

Վերջնական հաշվետվության կազմման աշխատանքներից հետո այս ամենը հիմնավորվում է տեխնիկատնտեսական հիմնավորումներով: Հաշվի են առնվում նաև սահմանված կարքով պետության բյուջե մուծվելիք գումարները, այս ամենից հետո էլ հաշվվում է ընկերության շահույթները:

Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի վրա ազդեցության  կանխարգելիչ բնապահպանական միջոցառումներին: Երկրաբան–ինժեները ներկայացրեց, որ ամենամեծ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա տուֆ քարի արդյունահանման ընթացքում՝ փոշու արտանետումներն են, որը կարելի է կանխարգելել ջրցան մեքենայի օգնությամբ՝ օրական մի քանի անգամ այդ միջոցառումը կազմակերպելով: Ընկերությունը կկազմակերպի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները և բարեխիղճ մոտեցում կդրսևորի ընդերքի և շրջակա միջավայրի նկատմամբ, որպեսզի ունենա ճիշտ և արդյունավետ շահագործում:  Նա ասաց, որ ակնկալվում է տուֆի հումքից 40% տուֆի արդյունահանում, իսկ մնացյալ 60% լետնային զանգված է, որը հաշվարկվելու է որպես ավազի և շիբինի հումք, որով կլուծվի թափոնների օգտագործման խնդիրը:

 

Նա անդրադարձավ նաև ռեկուլտիվացիոն աշխատանքներին՝ ներկայացնելով օրենսդրական կարգավորումները, կառավարության և համայնքի աչալուրջ մոտեցումները ռեկուլտիվացիոն աշխատանքներին: Նա ասաց, որ համայնքի դերն այս հարցում մեծ է, ընդհուպ մինչև լիցենզիայի կասեցման կարող է հասնել համայնքը՝ լիազոր մարմնին հիմնավորած ներկայացնելով անբարեխիղճ շահագործողների կոպիտ բացթողումներն ու թերությունները: Իսկ ռեկուլտիվացիոն գումարները կհաշվարկվեն մինչև ՇՄԱԳ հաշվետվության ներկայացնելը:

Մ. Հարությունյանը նաև խոսեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ընկերության պարտավորությունների մասին: Տնտեսվարող-համայնք հարաբերությունը պետք է  համահունչ լինեն: 

Հնչեցին հարցեր 

1.     Համայնքի բնակիչ Տ. Չարչյանը հարցրեց, որ եթե տուֆերի հանքավայրի շահագործման ընթացքում ակներև են շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական կողմերը, ապա ինչ բնապահպանական ռիսկեր կան երկրաբանահետախուզական աշխատանքներ ընթացքում: 

Ինժեներ-երկրաբանն ասաց, որ հետախուզումը կատարվելու է հորատանցքերի հորատման միջոցով՝ ամենաշատը 127 մմ դիամետրով, այս ընթացքում բացասական հետևանքներ շրջակա միջավայրի վրա չեն կարող լինել, չեն օգտագործվելու ռեագենտներ, 150 մ խորանարդ փորձնական  բացհանքի ժամանակ աշխատելու է քարհատ մեքենա, որից աննշան, չնչին քանակությամբ փոշու արտանետումներ են լինելու: 

2.    Համայնքի բանակիչ Տ. Չարչյանը հարցրեց, բուսածածկ է արդյոք տարածքը, առկա են սևահողեր, թե լերկ տարածք է:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ հանքատարածքը զուրկ է հողաբուսածածկից, այն ամբողջությամբ քար է: 

3.    Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ վերոնշյալ տարածքի նպատակային նշանակությունն այս պահին արոտավայր է, պաշարների հաստատումից և  լիցենզիա ստանալուց հետո հողի նպատակային նշանակությունը կփոխվի:  

 

4.    Նա հարցրեց, թե ինչքան ժամանակ կտևի մինչ լիցենզիա ստանալը:

<<ՌՏՊ>> ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ մոտ 3 տարի է պետք այս գործընթացներն ավարտելու համար: Երկրաբանահետախուզական աշխատանքները կտևեն մոտ  2 տարի, իսկ լիցենզիայի գործընթացը՝ մոտ  մեկ տարի: 

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Վ. Մակեյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:

Հանրային քննարկումն ավարտվեց 14:24-ին:  Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը: 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(5.52 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner