Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 14-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-14032025-08-0236 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 05-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Մանվել Միշայի Սարգսյանին, Օլյա Գրիշայի Սարգսյանին, Միշա Մանվելի Սարգսյանին, Արգամ Մանվելի Մխիթարյանին և Մարինե Մանվելի Սարգսյանին պատկանող հողամասին և ամրակայված շենք-շինություններին հասցեի փոփոխություն կատարելու մասին>> թիվ 2416-Ա որոշման մեջ՝ <<0,13060>> թվերը փոխարինել <<0,11974>> թվերով: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: