Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին № Կ-06102025-08-0187 որոշումը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնքի սեփականությունը համարվող,գյուղ Մեծ Մանթաշ 8-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տունը,անասնաշենքը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը քաղաքացի Աղվան Լյովայի Գիլոյանի 6 անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին» թիվ 26 որոշման «2․» կետում «AN0280534», «AN0280535», «AG0421129», «AG0652754», «AH0635226» և «003510708» տառերն ու թվերը փոխարինել համապատասխանաբար «AV0541328», «AV0541330», «AT0382478», «AU0213982», «AR0605433» և «AV0380065» տառերով ու թվերով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |