Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի 2025 թվականի փետրվարի 04-ի թիվ 680 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0027-0012 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04000 հա, (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանը: 0,04000հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 23-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023XK7VQ8)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 բնակելի տուն: 2.Վերականգնել Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,04000հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04000հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3. հողատարածքում ինքնակամ կառուցված 3,81քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, և 5,64քմ մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական: 4.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 5.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 18608 (տասնութ հազար վեց հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: