Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 51
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 հունիսի 2024 թվականի N 51

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» Արթիկ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ


14 հունիսի 2024 թվականի


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

Արթիկ համայնքի 2025-2027 թվականների 

 միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» Արթիկ համայնքի

 ավագանու որոշման նախագծի

վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների

 

 

Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմի ոլորտային պատասպանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական շրջանի ղեկավարներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ`  Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը:

Նա ողջունեց ներկաներին, խնդրեց հնչեցնել իրենց հարցերը, հանդես գալ առաջարկություններով և դիտողություններով: Ապա խոսքը փոխանցեց հանրային քննարկման զեկուցող, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանին:

 

Ելույթունեցան՝

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանը,նա  ընդհանուրգծերով  ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025-2027 թվականների  միջնաժամկետծախսերիծրագրերըհաստատելու մասին» ՀՀՇիրակիմարզիԱրթիկ համայնքի  ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներնընդհանուրգծերով:

 

  Արթիկ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որի հիմքում ընկած են համայնքիզարգացմանհնգամյածրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀկառավարության  ծրագրերով որդեգրվածառաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության  կողմից մշակված գերակայություններում:      

       2025-2027 թվականների միջնաժամկետ հատվածում Արթիկ համայնքի ռազմավարության հիմնական ուղղություններն  են ճանապարհային տրանսպորտ, ջրամատակարարում, ոռոգում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ, փողոցների լուսավորություն, գազաֆիկացում։ Նշված բնագավառներում էական ներդրումներ իրականացնելու համար նախատեսված է դիմել ինչպես սուբվենցիոն ծրագրերի, այնպես էլ դոնոր կազմակերպությունների կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթների։ Կապիտալ ներդրումների իրականացման համար անհրաժեշտություն  է ունենալ ֆոնդային բյուջե, սակայն համայնքի ֆոմդային ռեսուրսները սահմանափակ են, ուստի առաջիկա երեք տարիներին նախատեսված է ձևավորել վարչական բյուջեի առավելագույն պահուստային ֆոնդ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ։

 

-Արթիկ համայնքի  բյուջեի եկամուտների և ծախսերի կանխատեսումների առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է, քան կարճաժամկետ ծրագրերում։   

Վերը նշված ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը իր հերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։  

Համայնքի երկարաժամկետ ծրագիրը՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն է, միջնաժամկետ ծրագիրը՝ երեք տարվա համար կազմվող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, իսկ կարճաժամկետ ծրագիրը՝ մեկ տարվա համար կազմվող համայնքի բյուջեն է։ Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ ավագանու լիազարություն­ների ամբողջ ժամանակահատվածի՝ 5 տարվա համար (անհրաժեշտության դեպքում կարող են լինել փոփոխություններ), ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի՝ առաջիկա 3 տարվա համար։    
Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը` առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ)։ Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Այսինքն՝ համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման գործընթացն առաջնորդվելու է արդեն իսկ կազմված համայնքի ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով:  Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ համայնքի ՄԺԾԾ նախագծի մշակումը նույնպես, ինչպես և տարեկան բյուջեի նախագծի մշակումը, համայնքի բյուջետային գործընթացի լիիրավ փուլ է համարվում։

Համայնքի եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման փուլի ներմուծմամբ համայնքի համար հնարավորություն է ընձեռնվում անցնել եռամյա ֆինանսական ծրագրավորմանը և տեսնել համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա տեսադաշտից ավելի հեռու՝ երեք տարվա հորիզոնով։ Այդ ժամանակահատվածում համայնքի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցության   կանխատեսումները հնարավորություն կընձեռնեն համայնքին մի կողմից՝ մեծացնել համայնքի ֆինանսական ծրագրերի կանխատեսելիությունը, ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմների հստակեցումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել համայնքներում բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականու­թյունը։ Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնա­կառավարման մարմինների ՄԺԾԾ  մշակման նպատակն է հնա­րա­վո­րություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռե­սուրսներն իր միջ­նա­ժամ­­կետ հար­կաբյուջետային նպատակներին և քաղաքա­կանության գե­րա­կայություններին համա­պա­տաս­խան:

Արթիկ համայնքի 2025-2027 թվականների ՄԺԾԾ  համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթն է, որի հիմքում ընկած են համայնքի զարգացման հնգամյա ծրագրերով սահմանված համայնքի զարգացման  հիմնախնդիրները:

 

-Արթիկ համայնքի 2025-2027 թվականների ՄԺԾԾ ոլորտային գերակայությունները

Գերակայությունները որոշվում ենինչպեսհամայնքիզարգացմանհնգամյածրագրերիգերա­կայությունների, այնպեսէլ  յուրաքանաչյուր տարվա համայնքի բյուջեով։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությանկառավարությանծրագրերիառաջնահերթուղղությունները և հաշվի առնելով համայնքի խնդիրները, համայնքը իր առջև դրել է հետևյալ գերակայությունները՝

1.     Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով  սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։

2.    Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։

3.    Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրերի (hանրային հատվածի հաշվապահություն,  ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:

4.    Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների  մակարդակն ու որակը:

5.    Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման,գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

6.   Աջակցություն ցուցաբերել և իրականացնել միջոցառումներ համայնքի բնակչության՝ խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ֆինանսական կամ նյութական օգնություն տրամադրելու գործում։

7.    Կապիտալներդրումներկատարելհամայնքիբնակարանային, կոմունալտնտեսության     բարեկարգման, ճանապարհայինտնտեսությանբնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը, առկա լուսավորության համակարգը փոխարինելով  էներգախնայող լուսատուներով։

8.   Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:

9.   Իրականացնել  օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու  ոլորտում։

      Համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում  հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը:    

        Համայնքը կարևորում  է համայնքայինենթակայությանմշակույթիևսպորտիբնագավառների՝մշակույթիտների, գրադարանների, երաժշտականդպրոցներիաշխա­տող­ներիաշխատա­վարձերիբարձրա­ցումը, շարունակվում ենհամայնքայինենթակայությանհուշարձան­ներիվերականգնմանևպահպանմանաշխատանքները։
Համայնքային
կառավարմանոլորտումիրականացվում ենհամայնքայինծառայությանկատարելագործման, տեխնիկականվերազինմաննուղղվածմիջոցա­ռում­նե­րը, ինչպեսնաևհամայնքայինծառայողներիանձնակազմիկարողություններիզարգացումը:
Տնտեսության
ոլորտումշարունակվումեններդրումներըճանապարհայինտրանսպորտի, առևտրիևտնտեսականզարգացման, քա­ղա­քա­շինության, անշարժգույքիկադաստրի, գյուղա­տնտեսությանևջրայինտնտեսության, էներգետիկայիևբնապահ­պա­նութ­յանոլորտ­նե­րում (համա­պատասխանծրագրերիառկայությանպայմաններում): 

        Բնապահպանության բնագավառում կարևորվում են աղբահանության և սանիտարական մաքրման, այդ թվում՝ անօրինական աղբանոցների վերացման, ինչպես նաև թափոնների կառավարման գործընթացների և  միջոցառումների ու են­թածրագրերի, տարածքների կանաչապատման,  բնապահպանական այլ միջոցառումների իրակա­նացումը:     
Տրանսպորտի
ևկապիբնագավառումիրականացվելիքծախսայինքաղա­քա­կա­նու­թ­յանհիմնականգե­րակայություններնեններհամայնքայինճանապարհներիհիմնանորոգումըևլուսավորությունը։

        Տնտեսականզարգացմանբնագավառիհիմնականգերակաուղղությունն է գյուղատնտեսության, տեղա­կանզբոսաշրջության զարգացման,արևայինէներգիայովաշխատողօբյեկտներիկառուցմանմիջոցառումներիիրակա­նացումը:
Քաղա­քա­շի­նությանբնագավառի  հիմնա­կանուղ­ղություններնուծախսա­յինգերա­կա­յություներնեն՝ համայնքներիբարեկարգման, բազմաբնակարանշենքերիսպասարկման, վթարայինշենքե­րիամրացմանկամնորշենքերիկառուցման, ան­օթևանմնա­ցածքաղաքացիներիբնակարանայինխնդիրներիլուծմաննուղղվածծրագ­րերիհամայնքումապօրինիշինու­թյուն­ներիքանդմաննուղղվածմիջոցառումներիիրականացումը:

- Արթիկ համայնքի բյուջեի եկամուտները

2025-2027 թվականների Արթիկ համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք է հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։

    Արթիկ համայնքի եկամուտների գոյացման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝ սեփական եկամուներ և պաշտոնական դրամաշնորհներ:

       2023 թվականի Արթիկ համայնքի վարչական բյուջե մուտքագրված 2,646,816.1 հազ. դրամ եկամուտներից 919,254.8 հազ. դրամը բաժին է ընկել սեփական եկամուտներին, իսկ 1,713,371.7 հազ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի գումարն է, 10,191.6 հազ. դրամը՝ այլ դոտացիայի գումարն է, 3,998.0 հազ. դրամը՝ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ:

       Ֆոնդային բյուջեի եկամուտները գոյացել են վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող մասհանումների (288,839.1 հազ.դրամ), պետական բյուջեից ստացված սուբվենցիաների (580,625.5 հազ.դրամ) հաշվին, համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքերի (172.0.0 հազ. դրամ) հաշվին:

       Արթիկ համայնքի 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ի կազմման հիմքում ընկած է ինչպես նախորդ տարիների բյուջեի մուտքերի վերլուծությունը, այնպես էլ տարբեր նորմատիվ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների դրույքաչափերը և դրանցում կատարված փոփոխությունները: Մասնավորապես պլանավորման ժամանակ հաշվի են առնվել.

·         անշարժ գույքի հարկի մասով

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ հաշվի առնելով նաև, որ օրենգրքի 233-րդ հոդվածի համաձայն 2021-2026 թվականների համար անշարժ գույքի հարկը(բացա­ռու­թյամբգյուղատն­տե­սա­կաննշա­նա­կությանհողերի) հաշ­վարկվումէանշարժգույքիշուկա­յա­կանարժեքինմոտարկվածկադաս­տրայինարժեք­ներիևՀՀհարկայինօրենսգրքի 229-րդհոդվածի 1-ինմասի 2-7-րդկետերովսահ­ման­վածդրույ­քա­չա­փերիարտադրյալի 25 տոկոսիչափով, 2022 թվա­­կանիհամար՝ 30 տոկոսիչափով, 2023 թվականիհաշվետուտարվահամար՝ 35 տոկոսիչափով, 2024 թվա­կանիհաշվետուտարվահամար՝ 50 տոկոսիչափով, 2025 թվականիհաշ­վետուտարվահամար՝ 75 տոկոսիչափովև 2026 թվականիհաշ­վետուտարվաևհետագահաշ­վետուտարի­ներիհամար՝ 100 տոկոսիչափով:

Այս հարկատեսակի գծով ըստ տարիների նախատեսվել են հետևյալ եկամուտները.

2025 թվականին – 144,000.0 հազ. դրամ

2026 թվականին – 164,000.0 հազ. դրամ

2027 թվականին – 165,000.0 հազ. դրամ

·         փոխադրամիջոցների գույքահարկի մասով.

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայնքում գրանցված փոխադրամիջոցների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտակված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

·         տեղական տուրքերի և վճարների մասով

  Տեղական տուրքերի և վճարների գումարների պլանավորումը իրականացվել է՝ հաշվի առնելով «Տեղականտուրքերիևվճարներիմասին»  ՀՀօրենքով սահմանված գործողությունների և ծառայությունների համար Արթիկ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերը:

·         վարձակալական վճարների մասով

     Այս վճարի պլանավորումը իրականացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված հողի և անշարժ գույքի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների տարեկան հաշվարկի գումարների համաձայն:

·         այլ եկամուտների մասով

      Արթիկ համայնքի այլ եկամուտներից են համայնքիսեփականությունըհանդիսացողհողերի վարձակալությանվարձավճարները,համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարները, այլ գույքի վարձակալությունից մուտքերը, որոնց հաշվարկման ժամանակ անհրաժեշտէհիմքընդունելնախորդտարիներիհամարկնքվածպայմանագրերիցուցանիշները:Վարձակալությանհանձնվողհողերիվարձակալականվճարներըչպետքէպակասլինենայդհողերիհամարհաշվարկվողանշարժգույքիհարկիմեծությունից: Այլ եկամուտ է նաև վարչականիրավախախտումներիհամարտեղականինքնակառավարմանմար­մին­նե­րիկողմիցպատասխանատվությանմիջոցներիկիրառումիցեկամուտները։     

·         պետական տուրքերի մասով

Արթիկ համայնքիբյուջե են մուտքագրվում օրենքովամրագրված հետևյալ պետականտուրքերից  մուտքերը.

1.   քաղաքացիականկացությանակտերգրանցելու, դրանցմասինքաղաքացիներինկրկնա­կիվկայականներ, քաղաքացիականկացությանակտերումկատարվածգրառումներումփոփոխությունների, լրացումների, ուղղումներիևվերականգնմանվկայականներտալուհա­մարպետականտուրքերը,

2.  նոտարականգրասենյակներիկողմիցնոտարականծառայություններկատարելու, նո­տա­րականկարգովվավերացվածփաստաթղթերիկրկնօրինակներտալու, նշվածմարմին­նե­րիկողմիցգործարքներինախագծերևդիմումներկազմելու, փաստաթղթերիպատճեններհա­նելուևդրանցիցքաղվածքներտալուհամարպետականտուրքերը։

·         պաշտոնական դրամաշնորհների մասով

Պետականբյուջեիցհատկացվողֆինանսականհամահարթեցմանդոտացիա­ներիգումարներըկհաշվարկվենլիազորվածպետականմարմնիկողմից` «Ֆինանսականհա­մա­հարթեցմանմասին»ՀՀօրենքովսահմանվածսկզբունքներինհամապատասխան:

Համայնքի բյուջեի նախագիծ կազմելիս` հիմքում դրվում է համայնքի ՄԺԾԾ-ն՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:    
Առաջիկա
երեքտարվա՝համայնքիՄԺԾԾմշակմաննպատակնէհնարավորությունստեղծելհամայնքիհամարմիջնաժամկետհատվածումկառավարելուհամայն­քիֆինանսականռեսուրսները:     

-Արթիկ համայնքի բյուջեի ծախսերը

         Կապիտալ ծախսերը պլանավորվել է՝ հաշվի առնելով 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։     
2025 թվականի կապիտալ ծախսերի մեջ ընդգրկվել է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝

1. Ճանապարհային տրանսպորտ

«Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցին ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  601,790.0 հազ. դրամ, որի35%-ը կամ 210,626.5 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։

«Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում» սուբվենցին ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  143,150.0 հազ. դրամ, որի55%-ը կամ 78,732.5 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։      

2. Ջրամատակարարում

«Արթիկ համայնքի թվով 4 բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  101,200.0 հազ. դրամ, որի30%-ը կամ 30,360.0 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։      

3.   Ոռոգում

«Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  162,100.0 հազ. դրամ, որի30%-ը կամ 48,630.0 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝ կախվածմրցույթիարդյունքներից)։      

4.Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/                                                                                        

   «Արթիկ համայնքի թվով 26 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  188,134.0 հազ. դրամ, որի45%-ը կամ 84,660.300 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝ կախվածմրցույթիարդյունքներից)։

5.Աղբահանում

   «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կարիքների համար աղբատար մեքենաների և աղբամանների ձեռքբերում»սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  118,000.0 հազ. դրամ, որի35%-ը կամ 41,300.0 հազ. դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝ կախվածմրցույթիարդյունքներից)։

6.Նավթամթերք և բնական գազ

   «Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ  67,190.0 հազ. դրամ, որի45%-ը կամ 30,235.5 հազ.դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։

7. Նախադպրոցական կրթություն   
   «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի <<թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ և Հառիճ բնակավայրերի <<Նախադպրոցական ուսումնական հաստատությունների>> ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգում»: Ծրագրիարժեքըկազմումէ  568,132.130 հազ. դրամ, որի25%-ը կամ 142,033.0 հազ.դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից (ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։

8. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

   «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 3 ՀՈԱԿ-ների և Անուշավան բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման աշխատանքներ»սուբվենցիոն ծրագիր: Ծրագրիարժեքըկազմումէ123,500.0 հազ. դրամ, որի55%-ը կամ 67,925.0 հազ.դրամըպետքէհատկացվիհամայնքայինբյուջեից(ծրագրիարժեքըկարողէփոփոխվել՝կախվածմրցույթիարդյունքներից)։ 

Իսկ մնացած բյուջեները, կառուցվածքը, եկամուտները  և թվային ցուցանիշնենիր մոտ են, հրապարակված են եղել նաևհամայնքիպաշտոնական տեղեկագրում, որտեղ արտացոլված են  առաջիկա երեք տարիների պլանավորումները, եկամուտներն ու ծախսերը:

Նա խնդրեց ներկաներին առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ հնչեցնել նախագծի վերաբերյալ:

Հարցեր հնչեցին.

1.     Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի վարչական ղեկավար Գ. Ավետիսյանը, հարցրեց արդյոք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը  բյուջեների մեջ բաշխված է:

Նիստը վարող Վ. Մակեյանը  պարզաբանեց, որ դեռևս համայնքը չունի 2025, 2026, 2027 թվականների ձևավորված բյուջեներ: Դրանք կազմելիս միանշանակ հաշվի է առնվելու  Արթիկ համայնքի 2025-2027 թվականների  միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, որի նախագիծն այսօր անցնում է հանրային քննարկում, որից հետո էլ կներկայացվի Արթիկ  համայնքի ավագանու դատին:

Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: 

Նիստը վարող Վ. Մակեյանը, ամփոփելով հանրային քննարկման արդյունքները նախագծի վերաբերյամլ,  հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:

 

 

 

 

 

Նիստն ավարտվեց ժամը  15:12-ին:

Նիստը վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ                          _________________ Վ. Մակեյան

 

Արձանագրեց՝ Արթիկ համայնքի

ղեկավարի օգնական՝                                                   ___________________Տ. Չարչյան

 

Հանրային քննարկումներին մասնակիցների ցանկը և տեսաձայնագրությունը կցվում է արձանագրությանը:

 



Կից փաստաթղթեր՝
(14.04 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner