Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՄԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 19 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՍԵԹԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՄԵԼԻՔՍԵԹ ՍՊԱՐՏԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՄԱՆՎԵԼ ՍՊԱՐՏԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՍԻՄԱ ՍՊԱՐՏԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի բնակիչ Մանվել Սպարտակի Մանուկյանի 2024թվականի հունվարի 19-ի N 427 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0028-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,18309հա մակերես, որը օգտագործում են Սպարտակ Մելիքսեթի Մանուկյանը (ծնված 1957 թվականի հուլիսի 12-ին), Մելիքսեթ Սպարտակի Մանուկյանը (ծնված 1979 թվականի դեկտեմբերի 26-ին), Մանվել Սպարտակի Մանուկյանը (ծնված 1981 թվականի նոյեմբերի 05-ին) և Սիմա Սպարտակի Մանուկյանը (ծնված 1985 թվականի դեկտեմբերի 16-ին): 0,18309հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2025 թվականի փետրվարի 04-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 527/ և Սպարտակ Մելիքսեթի Մանուկյանի, Մելիքսեթ Սպարտակի Մանուկյանի, Մանվել Սպարտակի Մանուկյանի և Սիմա Սպարտակի Մանուկյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի 5-րդ փողոց 19 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սպարտակ Մելիքսեթի Մանուկյանի, Մելիքսեթ Սպարտակի Մանուկյանի, Մանվել Սպարտակի Մանուկյանի և Սիմա Սպարտակի Մանուկյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,18309հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,18309հա մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասում առկա է կառուցված ինքնակամ շենք-շինություն: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սպարտակ Մելիքսեթի Մանուկյանին, Մելիքսեթ Սպարտակի Մանուկյանին, Մանվել Սպարտակի Մանուկյանին և Սիմա Սպարտակի Մանուկյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner