Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 155-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2025 թվականի N 155-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդհոդվածի 2-րդմասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդմասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Նորոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1․Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «261522200 երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «294758700 երկու հարյուր իննսունչորս միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 53% - 33236500 /երեսուներեք միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

2. Ծախսային մաս

1) Կեղտաջրերի հեռացում բաժնի 05.2.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «12701900 տասներկու միլիոն յոթ հարյուր մեկ հազար  ինը հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 9 հասցեում, «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի տարածքի, Արթիկ քաղաքի թիվ 3 գերեզմանատան տանող ճանապարհին կից խցանված կոյուղագծերի և դիտահորերի փոխարինում/։

2) Ջրամատակարարում բաժնի 06․3․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «1557000 մեկ միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «2153000 երկու միլիոն մեկ հարյուր հիսուներեք հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ, Նահապետավան, Գեղանիստ, Լեռնակերտ, Արևշատ և Սարալանջ բնակավայրերի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրավազանների համար կառուցել սանիտարական գոտիներ շինարարական աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություններ-596000/հինգ հարյուր իննսունվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09.5.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «300000 երեք հարյուր հազար» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի բասկետբոլի դահլիճի ջեռուցման համակարգի արդիականացման և «Միսակ Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի ճակատային մասի ջրահեռացման սալվածքի վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

4) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «150000 մեկ հարյուր հիսուն հազար» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Պեմզաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի դռների և պատուհանների շեպերի շինարարական աշխատանքների կատարման նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

5) Փողոցների լուսավորում բաժնի 06․4․1 դասակարգմամբ «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածում գրված «55000000 հիսունհինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «70000000 յոթանասուն միլիոն» թվով և բառերով։

6) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «119768800 մեկ հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «106020900 մեկ հարյուր վեց միլիոն քսան հազար ինը հարյուր» թվով և բառերով։

7) Ոռոգում բաժնի 04․2․4 դասակարգմամբ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում գրված «15000000 տասնհինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «0 զրո» թվով և բառով։

8) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04․3․2 դասակարգմամբ ««Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «23367400 քսաներեք միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «56603900 հիսունվեց միլիոն վեց հարյուր երեք հազար ինը հարյուր» թվով և բառերով։» /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 53% - 33236500 /երեսուներեք միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner