Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԱՓՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ,  13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2013 թվականի ապրիլի 29-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N29042013-08-0008 վկայականը, 2023 թվականի հուլիսի 11-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023DMWPXQ) և Արմեն Ժորայի Ափոյանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 6089 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 11 բնակելի տուն հասցեում գտնվող Արմեն Ժորայի Ափոյանին (ծնված՝ 1970 թվականի հունվարի 28-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0057-0050 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 305,45 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 62,89 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 91,50 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 91,05 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 61,80 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 5,96 քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 6,16 քմ արտաքին մակերեսով խորդանոցը և 7,78 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

 2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 3.Սահմանել, որ սեփականատերը

 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 1058324 (մեկ միլիոն հիսունութ հազար երեք հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:

 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ժորայի Ափոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner