Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 մարտի 2024 թվականի N 50

«ՔԱՐ-ՀԱՆՔ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլի

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ինՊեմզաշեն գյուղի վարչական շենքում

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկ համայնքիղեկավարիտեղակալՎարդանՄակեյանը,  ԱրթիկհամայնքիղեկավարիօգնականներՍևակՊետոյանը, ՏաթևիկՉարչյանը, ՊեմզաշենբնակավայրիվարչականղեկավարԱղասիՎարդանյանը,   <<ՔԱՐ-ՀԱՆՔ>>   ՍՊԸ-իներկայացուցիչ Գ.  Հակոբյանը,  ՇՄնախարարությանՇՄԱԳՓԿՊՈԱԿ-իփորձագետներ  ՆելլիՆասիբյանը, ՍվետլանաԿիզիրյանը, Պեմզաշեն գյուղի  բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024թ. մարտի 4-ին ժամը՝ 12:00-ին, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի վարչական շենքում տեղի է ունենում «ՔԱՐ-ՀԱՆՔ» ՍՊԸ-ի կողմից Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի հարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլը: Առաջին փուլը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 6-ին, որտեղ համայնքը տվել է ընկերությանն իր նախնական համաձայնությունը:

Օրենքով սահմանված կարգով Արթիկի համայնքապետարանն իրազեկել է հանրությանը հանրային քննարկման մասին: Պեմզաշեն բնակավայրի բնակիչները ընկերության փորձագետին և բնապահպանության փորձագետներին կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները ընկերության մտադրությունների վերաբերյալ:

Նա խնդրեց հանրային քննարկման  մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը: 

Ելույթ ունեցան

1.     ՇՄ նախարարության  ՇՄԱԳՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետ Ն. Նասիբյանը, ով ներկայացրեց,  որ <<ՔԱՐ-ՀԱՆՔ>>ՍՊԸ-ի կողմից իրականացվող գործունեությունը <<Ա>> կատեգորիայի գործունեություն է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության: Այդ գործընթացը կարգավորվում է  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն:  Գործունեությունն ընթանալու է երկու փուլով՝ հիմնական և նախնական: Փորձաքննության ընթացում հայտը ուղարկվել է մի շարք նախարարությունների, գերատեսչությունների և վարչությունների, որոնց կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների  հիման վրա հայտը լրամշակվել է և ձեռնարկողի կողմից ևս մեկ անգամ ուղարկվել է փորձաքննական կենտրոն: Մինչ  հանրային քննարկումները, կատարվել են պատշաճ ծանուցումներ: Հանրային քննարկման ծանուցումից հաշված՝ 12 աշխատանքային օրվա ընթացքում դիտողություններն ու առաջարկությունները կարելի է  ներկայացնել ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ:

2.    <<ՔԱՐ-ՀԱՆՔ>>  ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, որ այն նորաստեղծ ընկերություն է, սակայն ընկերության հիմնադիրները նախկինում զբաղվել են  տվյալ տարածքի ընդերքօգտագործմամբ, ունեցել են թույլտվություն և այժմ ցանկություն ունեն նոր հիմունքներով ստանալ թույլտվություն: Այդ տարածքն Արթիկի տուֆերի հանքատարածքում է գտնվում, որոշակի հատվածը շահագործված է եղել, զուրկ է բուսաշերտից, թափոնների որոշակի տեղադրում կա, ընկերությունն իր  միջոցներով ուզում է այդ տարածքը թարմացնել՝ ստանալով նոր շինթույլտվություն: Բնապահպանական բոլոր նորմերը՝ սանիտարական գոտի, ջրցան մեքենաների կիրառում, պահպանմած ե:, Տարածքում ծառեր չկան, ջուրը վերցվելու է Պեմզաշենից և իրկանացնելու են ջրցանում, որն ամենանպատակահարմար միջոցառումն է փոշու տարածումը կանխելու համար: Միակ խնդիրը միջհամայնքային ճանապարհին է վերաբերում, մոտ 15-30 մետր, որը բաժանում է հանքատարածքը երկու տեղամասի: Եթե հեռավորություների հետ կապված կան որոշակի սահմանափակումներ, ապա ընկերությունն այդ հատվածներից կարող է հրաժարվել: Հանքատարածությունը գտնվում է Պեմզաշեն բնակավայրի սահմանային գոտում, հարակից է Տուֆաշեն բնակավայրին, իսկ նշված ճանապարհահատվածը ներհամայնքային  ճանապարհի մաս է կազմում, այն  դաշտամիջյան չէ: Համայնքը կօգտվի ընկերության գործունեությունից, կստեղծվեն նոր աշխատատեղեր, սոցիալական ծրագրերին իրենք կունենան մասնակցություն, հողերի նպատակային նշանակությունները փոխելիս համայնքի բյուջեի մուտքերը և այլ դրական տեղաշարժեր կնկատվեն:

3.    Բնապահպանության փորձագետը հարցրեց, որքան են բացհանքերի միջև հեռավորությունները:

Ամենամոտը՝ 30 մետր: Հանքի  տարածքը բուսաշերտից զուրկ է, ժամանակին շահագործված  է եղել, այժմ ընկերությունը բավականաչափ ներդրում պիտի կատարի, որ այդ տարածքներից կարողանա շահույթ ստանա: Ժամանակին լինելով շահագործված տարածք՝ որոշակի քանակությամբ պաշար արդեն իսկ արդյունահանված է: Կադաստրային առաջնային փուլում քննարկումների ժամանակ տեղում չափագրական աշխատանքներ են եղել, կադաստրային մի քանի տարածք էր դիտարկվում որպես համայնքային սեփականություն: Այդ աշխատանքների արդյունքում ընտրվեցին այդ երկու տարածքները:

4.    Բնապահպանության փորձագետը հարցրեց, կան արդյոք կարմիրգրքյան տեսակներ, արոտ, խոտհարք, ծառ և բուսականություն:

Գ. Հակոբյանն ասաց, որ տարածքում ոչ մի էնդեմիկ բուսականություն չկա: Նա կոնկրետ քարտեզների վրա բացատրեց հանքավայրի տեղակայությունը:

5.    Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց, հնարավոր է արդյոք երկու  տեղամասերը միացնել իրար:

Գ. Հակոբյանը պատասխանեց՝  ոչ: Քանի որ ՏԿԷ նախարարության նմանօրինակ դեպքերում նախապատվությունը տալիս է 2 տարբեր նախագծեր ներկայացնելուն:

Գ. Հակոբյանն ասաց, որ կտրվածքի տեսակից ելնելով, որը ժողովրդական լեզվով <<глубокол>>-է կոչվում,  փոշի է առաջացնում, դրա հետ  կապված՝ հնարավոր չէ երկու հատվածները միավորել, այստեղ կառաջանա մի շարք խնդիրներ, այդ պատճառով տարածքը բաժանված է երկու տեղամասերի, սակայն եթե հնչեն այլ առաջարկներ, ընկերությունն աշխատելու է այդ ուղղությամբ:

Հարցեր հնչեցին

1.     Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց, ինչ եղանակով է լինելու կտրվածքը:

Գ. Հակոբյանը պատասխանեց, որ երկու եղանակով էլ՝ ուղղածիգ և հորիզոնական: Արթիկի տուֆը ունի իր յուրահատկություններն ու առանձնահատկությունները: Իր որոկական հատկանիշներով Հայաստանում Արթիկի քարն իր նմանօրինակը չունի, Կաքավաձորի և Բազմաբերդի տուֆը փոքր-ինչ մոտ է իր որոկական բնութագրով Արթիկի տուֆին: Արթիկի հանքավայրը նախատեսում է  ուղիղ կտրվածքի և <<глубокол>>-իեղանակով: Երկու ձևի կտրվածքի հնարավորությունն էլ կա, 4-5 մետրից պաշարը խտանում է, և արդեն այդ տեսակը ենթակա է երեսպատման:

2. Վ. Մակեյանը հարցրեց, որքան պաշար կա հանքավայրում:

Գ. Հակոբյանը պատասխանեց՝ պաշարների զգալի մասն արդյունահանված է, մնացածն արդեն տնտեսվարողի ռիսկներն են, նրա որոշումն է:

3. Գյուղի բնակիչներից հարցրեցին, թե քանի աշխատատեղ կստեղծվի հանքավայրի գործունեությունից:

Գ. Հակոբյանը ասաց, քանի որ նախատեսվում է երկու տեղամասի շահագործում, ապա կունենան մոտ 10 աշխատատեղ:

4. Բնապահպանության փորձագետը հարցրեց, որ  Կադաստրի Կոմիտեից ունեն կարծիք, որ տվյալ հողամասը նաև համընկնում են քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերի հետ:

Գ. Հակոբյանը ասաց, որ եթե նախարարությունը տեխնիկական առաջադրանք տա, ընկերությունը կանի նոր հարցումներ և ճշտումներ: Դա կդիտարկվի ընկերության կողմից և կլրամշակվի ընկերության կողմից, որպեսզի խոչընդոտներ չլինեն: 

Նիստը վարողը խնդրեց մասնակիցներից լինել ակտիվ և հարցեր հնչեցնել ընկերության ներկայացուցիչներին:

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարողը փակեց նիստը, ցանկացավ ընկերությանը հաջողություններ, և բոլոր դիտողություններն ու առաջարկությունները հիմք ընդունելով՝ շարունակել հանրային լսումների հետագա փուլերը:   

Հանրային քննարկումն ավարտվեց 12:15-ին:  

 

 

 



Կից փաստաթղթեր՝
(3.87 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner