Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 116-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գ․Սաակաձե փողոց 2 ավտոդողերի վերանորոգման կետ հասցեում գտնվող, Զարինե Աղասու Կարապետյանի,Սերգեյ Կարապետի Կարապետյանի, Սուրեն Կարապետի Կարապետյանի և Մերի Կարապետի Կարապետյանի սեփականությունը հանդիսացող, 0,00978 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N18022025-08-0054) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Գ․Սաակաձե փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող, 0,00335հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14052025-08-0059, տրված՝ 2025 թվականի մայիսի 14-ին) ուղղակի վաճառքով օտարել Զարինե Աղասու Կարապետյանին,Սերգեյ Կարապետի Կարապետյանին, Սուրեն Կարապետի Կարապետյանին և Մերի Կարապետի Կարապետյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7(հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 62903 (վաթսուներկու հազար ինը հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ :
3.Սահմանել որ, քաղաքացին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին պետք է վճարի 62903 (վաթսուներկու հազար ինը հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը:
4.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացիների միջոցներով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զարինե Աղասու Կարապետյանին, Սերգեյ Կարապետի Կարապետյանին, Սուրեն Կարապետի Կարապետյանին և Մերի Կարապետի Կարապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: