Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Մնացական Վրեժի Գրիգորյանի 2025թվականի մարտի 27-ի N 1799 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Մնացական Վրեժի Գրիգորյանին (ծնված 1983 թվականի հուլիսի 15-ին) պատկանող 2010 թվականի մարտի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 21102022-08-0018/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության փողոց 38 շենք, 6 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Անկախության փողոց, 38 շենք, 17 բնակարան հասցեն: