Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Աշխեն Մկրտչի Գասպարյանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի N 6447 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Աշխեն Մկրտչի Գասպարյանին (ծնված 1983 թվականի մայիսի 17-ին) և Գրիգոր Ռուբենի Գասպարյանին (ծնված 1981 թվականի ապրիլի 12-ին) պատկանող 2007 թվականի հունիսի 22-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1319448/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք, Տոնականյան, 26 շենք, 10 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Թ․Տոնականյան փողոց, 26 շենք, 25 բնակարան հասցեն: