Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Համբարձում Հակոբյանի կողմից 2025 թվականի մարտի 20-ին ներկայացված N 1660 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Համբարձում Հակոբյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 69 հասցեում գտնվող լցակայանում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու համար:
2. Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Համբարձում Հակոբյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: