Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի (ծնված 1933 թվականի հունիսի 10-ին) 2023 թվականի նոյեմբերի 03-ի N 6849 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասը փաստացի կազմում է 0,06492հա մակերես, որը օգտագործում է Լյուդվիգ Հրաչի Փոթոյանը: 0,06492հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 9-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ5/0100/05/23 վարչական գործով վճիռը, միջգերատեսչական հանձնաժողովի 2019թվականի հուլիսի 09-ի N 1/3-48 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996թվականի մայիսի 23-ի թիվ 6 որոշումը և 2024 թվականի փետրվարի 21-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-21022024-08-0220 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասում ներառված 0,06492հա հողամասի 0,02811հա մակերեսով հատվածի՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողի, գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,06492հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06492հա մակերեսով հողամասի և դրա վրա առկա շենք-շինությունների նկատմամբ նկատմամբ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին հատկացված 0.06492հա հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի՝ վերանորոգման կետ օգտագործելու նպատակով:
4.Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 5. Ընդունել ի գիտություն, որ սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: