Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Բուրաստան Մնացականի Մանուկյանի 2025 թվականի մարտի 18-ի N 1605 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ս․Կասյան փողոց 40 հասցեում 08-002-0060-0003 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․04000 հա (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Բուրաստան Մնացականի Մանուկյանը: 0․04000 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ Բուրաստան Մնացականի Մանուկյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ս․Կասյան փողոց 40 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ս․Կասյան փողոց 40 բնակելի տուն:
2.Վերականգնել Բուրաստան Մնացականի Մանուկյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ս․Կասյան փողոց 40 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․04000 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․04000 հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: