Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում Կարապետ Զարզանդի Վարդանյանին, Անահիտ Գեղամի Վարդանյանին, Արկադի Կարապետի Վարդանյանին և Արաիկ Կարապետի Վարդանյանին պատկանող հողամասի և շենք-շինությունների հասցեի փոփոխություն կատարելու մասին» N 2602-Ա որոշման մեջ «2001 թվականի մայիսի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 393054/» բառերն ու թվերը փոխարինել «2003 թվականի հոկտեմբերի 14-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1355438/» բառերով ու թվերով: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից։