Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սերգեյ Վաչագանի Աբրահամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 70 հասցեում գտնվող անշարժ գույքի տեղազննման՝ փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ կան հողամասի գծային չափերի, երկրաչափական տեսքի, անշարժ գույքի տեղակայման, իրավունքի սուբյեկտի, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների և հողամասի կադաստրային ծածկագրի անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի (N1388552, տրված՝ 09.02.2006թ. կրկնօրինակ N04102023-08-0075, տրված՝ 04.10.2023թ.) միջև: Այն գտնվում է 08-002-0009-0001 կադաստրային ծածկագրով տարածքում /N04102023-08-0075 վկայականում ամրագրված 08-002-0009-0008 կադաստրային տարածքի փոխարեն/: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,<<Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի թիվ 698 որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետով, 39-րդ կետով ու 41-րդ կետով։ Հիմք ընդունելով Արթիկի քաղաքապետի 06 հուլիսի 2004թվականի թիվ 465 որոշումը, Արթիկ համայնքի ավագանու 2005թվականի հուլիսի 6-ի թիվ 26 որոշումը,Արթիկի քաղաքապետի 25 հուլիսի 2005թ-ի թիվ 879 որոշումը և իրավունքի պետական գրանցման թիվ1388552 վկայականը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությն կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին 24 նոյեմբերի 2021 թվականին տրամադրված թիվ ԱՏ-24112021-08-1274 տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 70 հասցեում գտնվող՝ Սերգեյ Վաչագանի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի (08-002-0009-0001 կադաստրային ծածկագրով տարածքից) գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի ուղղման հատակագծի (գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի):
2.Հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝սահմանել հասարակական կառուցապատման:
3.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է իրավունքի պետական գրանցման: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Վաչագանի Աբրահամյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: