Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2023 թվականի ապրիլի 7-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №07042023-08-0042 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 10-րդ փողոց 10 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի ապրիլի 7-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №07042023-08-0042 վկայականով փաստագրված 0,21 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը և ամրակայված շենք-շինությունները (սառնարան, պահակակետ, սանհանգույց, սեպտիկ հոր, հարթակ) մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 5 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի և ամրակայված շենք-շինությունների վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |