Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Երանուհի Նորիկի Դավթյանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 7335 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում սեփականության իրավունքով Արթուր Հենրիկի Դավթյանին և Երանուհի Նորիկի Դավթյանին պատկանող Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 21-րդ փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող շինության մի հատվածի նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 2604-Ա որոշման «1․» կետում «ատամնաբուժարան» բառը փոխարինել «դեղատուն» բառով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: