Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբերի 13-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-13112025-08-0125 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 06-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոց 4-րդ նրբանցք, 16/1 հասցեի հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Արթուր Միշայի Աղաջանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 1697-Ա որոշման մեջ նախաբանում ավելացնել <<(չեն պահպանվել հողհատկացման և քաղաքաշինական փաստաթղթերը)>>, իսկ <<2․>> կետում <<ժառանգության իրավունքով ձեռք բերված>> բառերը փոխարինել <<սեփականության իրավունքով պատկանող>> բառերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: