Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Անահիտ Հմայակի Ասլանյանի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 6128 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Խաչիկ Մելիքի Պողոսյանին(ծնված 1950 թվականի մարտի 11-ին), Անահիտ Հմայակի Ասլանյանին(ծնված 1953 թվականի հունվարի 06-ին), Սանվել Իսաբալի Ասլանյանին(ծնված 1977 թվականի հուլիսի 15-ին) և Ալինա Իսաբալու Ասլանյանին (ծնված 1975 թվականի մայիսի 06-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անուշավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 20-ի թիվ 1 որոշմամբ հատկացված, 08-014-0067-0015 կադաստրային ծածկագրով, 0․08906 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն հասցեն: