Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Արամ Սերգեյի Մելիքսեթյանի 2023 թվականի հունվարի 23-ի թիվ 447 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №04042024-08-0060 վկայականով փաստագրված, 08-067-0075-0004 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/1 հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրատվություն կատարել Արամ Սերգեյի Մելիքսեթյանին ընտանիքի հետևյալ կազմով․
1) ինքը՝ Արամ Սերգեյի Մելիքսեթյան(ծնված 1957 թվականի մայիսի 10-ին),
2)որդին՝ Նարեկ Արամի Մելիքսեթյան(ծնված 1988 թվականի հունիսի 3-ին)։
2.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա :
3․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ քաղաքացիների հետ կնքել պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: