Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 26-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-26122024-08-0091 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոց 44/1 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Սուսաննա Վաղարշակի Խաչատրյանի, Անուշ Արտյոմի Խաչատրյանի, Ալվարդ Արտյոմի Խաչատրյանի և Անդրանիկ Արտյոմի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 2493-Ա որոշման վերնագրում և <<1․>> կետում <<44/1>> թվերը փոխարինել <> թվով:
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոց 44/1 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Սուսաննա Վաղարշակի Խաչատրյանի, Անուշ Արտյոմի Խաչատրյանի, Ալվարդ Արտյոմի Խաչատրյանի և Անդրանիկ Արտյոմի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 2493-Ա որոշման մեջ <<4․>> կետից հետո ավելացնել <<5․ Հողամասում առկա է 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված 42․31 ք․մ մակերեսով ինքնակամ շինություն>>:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: