Այսօր: Ուրբաթ, 21 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «2,971,508.4» թիվը փոխարինել «2,983,365.8» թվով:

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝«2,971,508.4» թիվը փոխարինել «3,583,455.835»թվով:

3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ դեֆիցիտի (պակասուրդի) գծով՝ «0» թիվը փոխարինել «600,090.035» թվով:

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման հավելված 1-ում (եկամտային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» 1121 տողում գրված «287005000 երկու հարյուր ութսունյոթ միլիոն հինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «296414600  երկու հարյուր իննսունվեց միլիոն չորս հարյուր տասնչորս հազար վեց հարյուր» թվով և բառերով։

2) «Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1331 տողում գրված «26324000 քսանվեց միլիոն երեք հարյուր քսանչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «29215200 քսանինը միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր» թվով և բառերով:

3) «Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1332 տողումգրված«7542600 յոթ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «8487900 ութ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար ինը հարյուր» թվով և բառերով:

4) «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողում գրված «11538500 տասնմեկ միլիոն հինգ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «11723400 տասնմեկ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր» թվով և բառերով:

5) «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» 1113 տողում գրված «163095000 մեկ հարյուր վաթսուներեք միլիոն իննսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «161221400 մեկ հարյուր վաթսունմեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր» թվով և բառերով:

6) «Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար» 11304 տողում գրված «3700000 երեք միլիոն յոթ հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «3800000 երեք միլիոն ութ հարյուր հազար» թվով և բառերով:

7) «Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար» 11306 տողում գրված «350000 երեք հարյուր հիսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «400000 չորս հարյուր հազար» թվով և բառերով:

8) «Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին), ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար» 11309 տողում գրված «50000 հիսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «120000 մեկ հարյուր քսան հազար» թվով և բառերով:

9) «Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երևան քաղաքի)» 11312 տողում գրված «2750000 երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «2830000 երկու միլիոն ութ հարյուր երեսուն հազար» թվով և բառերով:

10) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3769500 երեք միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված և հաստատված միջոցառումների ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից կապիտալ սուբվենցիայի հատկացում/։

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման հավելված 2-ում (ծախսային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ 

ա/«Ներքին գործուղումներ» (4221) հոդվածում գրված  «2000000 երկու միլիոն»  թիվը և բառերը փոխարինել «3000000 երեք միլիոն» թվով և բառերով:

բ/«Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «5000000 հինգ միլիոն» թվով և բառերով:

գ/«Վարչական սարքավորումներ»  (5122) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «10000000 տաս միլիոն» թվով և բառերով:

դ/«Այլ մեքենաներ և սարքավորումներ»  (5129) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «7000000 յոթ միլիոն» թվով և բառերով:

2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ 

ա/«Ներքին գործուղումներ» (4221) հոդվածում գրված  «4050000 չորս միլիոն հիսուն հազար»  թիվը և բառերը փոխարինել «10307400 տաս միլիոն երեք հարյուր յոթ հազար չորս հարյուր» թվով և բառերով:

բ/ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածում գրված  «4000000 չորս միլիոն»  թիվը և բառերը փոխարինել «5024000 հինգ միլիոն քսանչորս հազար» թվով և բառերով: /«Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի համաֆինանսավորման գումար՝ 1024000(մեկ միլիոն քսանչորս հազար) ՀՀ դրամ, /ծրագրի ներդրում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար, Տուֆաշեն, Նահապետավան և Նոր Կյանք բնակավայրերում//։

գ/«Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «4138000 չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան 7 և Աբովյան 13 թաղամասերի խաղահրապարակի ցանկապատի կառուցման և կառուսելների տեղադրում/։

դ/«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «159900 մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 63900 (վաթսուներեք հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ բնակավայրի համայնքապետարանի կից մասնաշենքի դրսի և ներսի հատվածներում վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 42000/քառասուներկու հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Լուսակերտ բնակավայրի վարչական շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 54000/հիսունչորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

ե/«Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «480000 չորս հարյուր ութսուն հազար» թվով և բառերով:/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ բնակավայրի Տոնականյան 23 և 24 հասցեների բազմաբնակարան շենքերի մանկական խաղահրապարակի և մարզադաշտի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ/։

3) Ոռոգում բաժնի 04․2․4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «7800400 յոթ միլիոն ութ հարյուր հազար չորս հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի  Գետափ, Գեղանիստ, Լուսակերտ, Մեղրաշեն, Սպանդարյան և Սարալանջ բնակավայրերի ոռոգման համակարգի  կառուցման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ՝ 270000/երկու հարյուր յոթանասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման ցանցի անցկացում՝ 7530400/յոթ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «740000 յոթ հարյուր քառասուն հազար» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ՝ 390000/երեք հարյուր իննսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Մեծ մանթաշ, Փթքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայություններ՝ 350000/երեք հարյուր հիսուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ/։

5) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ 

ա/ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել«327707035.70 երեք հարյուր քսանյոթ միլիոն յոթ հարյուր յոթ հազար երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի Մաշտոց,Նժդեհ և Կասյան փողոցների սալապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից հատկացում՝ 35% - 10410600/տաս միլիոն չորս հարյուր տաս հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ  2-րդ և 22-րդ փողոցների սալապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից հատկացում՝ 35% - 20091200/քսան միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի թվով 12 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ՝ 470000/չորս հարյուր յոթանասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ բնակավայրի փողոցների ասֆալտապատման հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ՝ 130000/մեկ հարյուր երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի վերջնամասում գտնվող կամուրջի և Պեմզաշեն բնակավայրի կամուրջների վերանորոգում՝ 1124600/մեկ միլիոն մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի թիվ 3 գերեզմանատուն տանող ճանապարհատվածի վերանորոգում՝ 6121635․70 /վեց միլիոն մեկ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիր 2025 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 55% - 78732500/յոթանասունութ միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ նախահաշվային արժեք, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի թվով 12 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագիր 2025 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 35% - 210626500/երկու հարյուր տաս միլիոն վեց հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ նախահաշվային արժեք/։

 բ/ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «4000000 չորս միլիոն» թվով և բառերով:

գ/ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» (4251) հոդվածում գրված  «60000000 վաթսուն միլիոն»  թիվը և բառերը փոխարինել «58976000 հիսունութ միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար» թվով և բառերով:

6) Ջրամատակարարում բաժնի 06․3․1 դասակարգմամբ

ա/«Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «62328700 վաթսուներկու միլիոն երեք հարյուր քսանութ հազար յոթ հարյուր» թվով և բառերով:/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն,Հայկասար և Հայրենյաց  բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ՝ 300000/երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Արևշատ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 25% - 11860150/տասնմեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար մեկ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ, Պեմզաշեն բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 25% - 32827400/երեսուներկու միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրի խմելու ջրագծերի կառուցում» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 25% - 17341150/տասնյոթ միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

բ/ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «1077000 մեկ միլիոն յոթանասունյոթ հազար» թվով և բառերով:/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն, Հայկասար և Հայրենյաց  բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ/։

7) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «90415900 իննսուն միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր» թվով և բառերով:/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 26 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ՝ 570000/հինգ հարյուր յոթանասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության 24 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 55% - 5289273/հինգ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար երկու հարյուր յոթանասուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տոնականյան 20, Լմբատ 1 շենք 9, Լմբատ 1 շենք 8  բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 55% - 83608/ութսուներեք հազար վեց հարյուր ութ/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավթի 20 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր 2024 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 55% - 1045493/մեկ միլիոն քառասունհինգ հազար չորս հարյուր իննսուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 26 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր 2025 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում՝ 45% - 83427526/ութսուներեք միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր քսանվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

8) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08․2․3 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «87702000 ութսունյոթ միլիոն յոթ հարյուր երկու հազար» թիվը և բառերը փոխարինել «92202000 իննսուներկու միլիոն երկու հարյուր երկու հազար» թվով և բառերով: Այդ թվում «Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «63240000 վաթսուներեք միլիոն երկու հարյուր քառասուն հազար» թիվը և բառերը փոխարինել «67740000 վաթսունյոթ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար» թվով և բառերով:

9) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ

ա/«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «80299200 ութսուն միլիոն երկու հարյուր իննսունինը հազար երկու հարյուր» թվով և բառերով:/ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար՝  թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների ցանկապատների նորոգման, ոռոգման ցանցի և հողանցման կոնտուրի անցկացման  աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ՝ 190000/մեկ հարյուր իննսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ», «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր՝ 2025 թվականի համար՝ համայնքի բյուջեից հատկացում /մասնակի/՝ 25% - 80109200/ութսուն միլիոն մեկ հարյուր ինը հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ»:/

բ/ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «100000 մեկ հարյուր հազար» թվով և բառերով:/««Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պայմանների բարելավում» ծրագրի համաֆինանսավորման գումար/։

10) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09․5․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1190000 մեկ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար» թվով և բառերով:/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայքի <<Արթիկի գեղարվեստի  դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի և  շենքի տանիքի, <<Արթիկի Մարզադպրոց>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմանորոգման, <<Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպության ջեռուցման համակարգի անցկացման և  <<Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի կոսմետիկ վերանորոգման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ/։

11) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08․1․1 դասակարգմամբ ««Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «4523400 չորս միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ վարչական շրջանի երկրորդ փողոց շենք երկուսի բակի տարածքում բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի գիշերային լուսավորության համակարգով փոքր խաղադաշտի կառուցում» սուբվենցիոն ծրագիր, որից 3769500 (երեք միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ պետական բյուջեից հատկացում, 753900 (յոթ հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համայնքի բյուջեից/։

6. Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) գումարը կազմում է  «600090035,70 վեց հարյուր միլիոն իննսուն հազար երեսունհինգ դրամ յոթանասուն լումա», որն ամբողջությամբ ուղղվելու է համայնքի ֆոնդային բյուջե:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner