Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, <<Գնումների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 58-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի կարիքների համար Արթիկ համայնքի Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված <<ՇՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-24/32>> ծածկագրով գնման ընթացակարգը մասնակի՝ 69050905/վաթսունինը միլիոն հիսուն հազար ինը հարյուր հինգ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով, չեղյալ համարել գնման պահանջի դադարելու պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման հաջորդող օրվանից:
|